ԵՄ-ի Խորհուրդը որոշեց անհապաղ ուժեղացնել ԵՄ-ի արտաքին սահմանների հսկողությունը

Նմանատիպ
ԵՄ-ի Խորհուրդը որոշում Է ընդունել նոյեմբերի 20-ից ուժեղացնել ԵՄ-ի արտաքին սահմանների հսկողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի Խորհրդի՝ ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով նիստի կուլիսներում հայտնել Է եվրոպական մի աղբյուր:
«Համաձայնություն Է ձեռք բերվել այսօրվանից ուժեղացնել արտաքին սահմանների հսկողությունը: Դա կվերաբերի նաեւ եվրոպական անձնագրեր ունեցող այն բոլոր անձանց, ովքեր վերադառնում են Եվրոպա»,- նշել Է նա:
Եվրոպացիների նկատմամբ հսկողության խստացումը, մասնավորապես, պնդել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, ով նշում Է, որ եվրոպացի ծայրահեղականների մեծ մասն այսօր արդեն ԵՄ-ի պետությունների քաղաքացիություն ունի:
Եվրամիության 28 երկրների ներքին գործերի նախարարները նոյեմբերի 20-ին արտահերթ նիստ են գումարել Բրյուսելում, որպեսզի մշակեն հանրակցության ներսում անվտանգության ուժեղացման միջոցառումներ եւ ուժեղացնեն նրա արտաքին սահմանների հսկողությունը:
ԵՄ-ի Խորհրդի՝ ՆԳ նախարարների մակարդակով արտահերթ նիստը գումարվել Է Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ կապված մեկ շաբաթ առաջ Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գրոհների հետ: Ֆրանսիայի նախաձեռնությունը պաշտպանել Է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում