«Հայկական ժամանակ». ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան արտագաղթել է Հայաստանից

«Հայկական ժամանակ». ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան արտագաղթել է Հայաստանից

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ «ՀԺ»– ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ։

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ նոյեմբերի 3-ին և ուղարկել էր կադրերի ռեզերվ։ Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը։ Նա առանձնակի աչքի էր ընկել և 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում։ Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ։ Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում