Աբրահամ – Մարեյ. Տեղի է ունեցել կշռման արարողությունը (լուսանկարներ)
21/11/2015 11:45

Նմանատիպ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հերթական մենամարտն է անցկացնելու։ Աբրահամի մրցակիցը բրիտանացի Մարտին Մարեյն է, իսկ մենամարտը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին:
Երեկ կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մարեյինը՝ 75.4 կգ։
Մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երևանի ժամանակով լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:
Wiegen Arthur Abraham VS. Martin Murray – 20.11.2015 Hannover
Posted by Arthur Abraham on Friday, 20 November 2015