Դավութօղլու. Ռուսաստանը թյուրքերին ռմբակոծելու համար պատասխան կտա

Դավութօղլու. Ռուսաստանը թյուրքերին ռմբակոծելու համար պատասխան կտա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՌԴ կողմից օդային հարվածներ հասցնելը, որը իբրև կատարվել է Սիրիայի թյուրքական բնակավայրի ուղղությամբ, և կոչ է արել ՌԴ-ին կենտրոնանալ «Իսլամական Պետության» դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործածակալությունը:

«Թյուրքական գյուղերի վրա հարձակումներին մասնակցում են նաև ռուսական ինքնաթիռները: Այս ամենի հետ կապված, ես հանձնարարություն եմ տվել արտաքին գործերի նախարարին՝ կանչել ռուսական դեսպանին, տեղեկացնել նրան այդ մասին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Ռուսական դեսպանին պարզ հայտարարվեց, որ, եթե ռուսական Օդային ուժերը պատերազմում են ԻՊ-ի հետ, ապա ռազմական գործողությունները պետք է ուղղված լինեն նրանց ուղղությամբ: Իսկ եթե Թուրքիայի սահմանին քաղաքացիական անձանց նկատմամբ օգտագործվում է կասետային ռումբեր և մասայական սպանություններ է տեղի ունենում, որի հետևանքով փախստականների նոր հոսք կլինի դեպի Թուրքիա, ապա՝ պատասխանը կտան նրանք, ովքեր նպաստել են այդ ամենին»,- հայտարարել է Դավութօղլուն, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳՆ Անկարայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա էր հանձնել այն բանի մասին, իբրև ռուսական օդային ուժերը հարվածել են Բաիրբուջաք թյուրքաբնակ բնակավայրի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է voskanapat.info վերլուծականը, ռազմական աղբյուրի համաձայն, թյուրքմենները ահաբեկչական «Ջաբհաթ ան – Նուսրա» խմբավորման շարքերում, պատերազմում են Սիրիայի իշխանական ուժերի և սիրիական քրդերի դեմ: Նոյեմբերի 19-ին սիրիական իշխանական ուժերը հարձակում էին գործել Լաթակիայի հյուսիսում գտնվող թյուրքաբնակ Ջեբել ալ – Թյուրքմեն բնակավայրի ուղղությամբ, որը «Ջաբհաթ ան – Նուսրա» ահաբեկչական խմբավորման իշխանության տակ է գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում