Մալիի ահաբեկչության հետևանքով զոհվել է Ռուսաստանի 6 քաղաքացի. ՌԴ ԱԳՆ

Մալիի ահաբեկչության հետևանքով զոհվել է Ռուսաստանի 6 քաղաքացի. ՌԴ ԱԳՆ

Ինչպես տեղեկացրել էինք  Մալիում Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թվում կան ՌԴ քաղաքացիներ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցրել էր, որ երբ ստացվի հավաստի տեղեկություն զոհերի թվի և ինքնության մասին, գերատեսչությունը համապատասխան հայտարարություն:

Քիչ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման հետևանքով  զոհվել է Ռուսաստանի վեց քաղաքացի, նրանք  «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության աշխատակիցներ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Զոհվածների թվում ՌԴ 6 քաղաքացի կա, որոնք տարբեր երկրների մոտ 30 քաղաքացիների հետ ահաբեկիչների կողմից գնդակահարվել են  հյուրանոցի ռեստորանում»,- նշել է Զախարովան:

Մալիում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ (+223) 764-09-056 համարով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին առավոտյան Radisson Blu հյուրանոցում անհայտ անձինք կրակահերթ էին բացել ու պատանդ վերցվել շուրջ 170 մարդու։ Օրվա երկրորդ կեսին Մալիի զինված ուժերը ֆրանսիացի ուժայինների աջակցությամբ գրոհել էին հյուրանոցը։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում