Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում կմրցեն Ֆեդերերն ու Ջոկովիչը

Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում կմրցեն Ֆեդերերն ու Ջոկովիչը

ATP Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթեց հայրենակցին` Ստեն Վավրինկային: 1 ժամ, 10 րոպե տևած խաղում արձանագրվեց 7:5, 6:3 հաշիվը:

Տիտղոսի համար Ֆեդերերը պայքարելու է առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել Ռաֆայել Նադալի նկատմամբ: Հավելենք, որ Ֆեդերերը և Ջոկովիչը մրցելու են 43-րդ անգամ, մինչ այս թենիսիստները 21-ական հաղթանակ են տոնել:



Հետևեք մեզ նաև Telegram-ում