Ռոնալդուն արտասվում է, Բենիտեսը շամպայն է մատուցում Մեսսիին (ծաղրանկար)
22/11/2015 16:49

Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախիչ` 0:4 հաշվով պարտություն կրեց սկզբունքային մրցակցից` «Բարսելոնայից»:
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը Կլասիկոյի վերաբերյալ է. Սերխիո Ռամոսն ու Մարսելոն, կարծես, մոռացել են պաշտպանվելու մասին, գոլերի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսի, Նեյմարի և Անդրես Ինյեստայի ուրախությանը խանգարող հանգամանքներ չկան, անհաջող հանդիպում անցկացրած Ռոնալդուն արտասվում է, իսկ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շամպայն է մատուզում Լիոնել Մեսսիին, ով միայն երկրորդ կեսում խաղաժամանակ ստացավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում