Սելահաթթին Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել
23/11/2015 10:59

Նմանատիպ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, անհայտ անձը կրակել է Դեմիրթաշի ծառայողական մեքենայի վրա այն ժամանակ, երբ վերջինս մեքենայի մեջ է եղել:
Դեմիրթաշը հայտնել է, որ կրակոցի ձայն չեն լսել, սակայն նրա թիկնազորը մեքենայից իջնելիս տեսել է զրահապատ ապակու վրա փամփուշտի հետքը: Դեմիրթաշի մեքենան տարվել է անվտանգության վաչության քննչական լաբորատորիա ուսումնասիրության նպատակով: Դեպքից հետո քրդամետ կուսակցության առաջնորդը քրդերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Մահն Աստծո հրամանն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում