Երիտասարդների սխրանքներն առաջնագծում վկայում են, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Կորյուն Նահապետյան

Երիտասարդների սխրանքներն առաջնագծում վկայում են, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Կորյուն Նահապետյան

Զինվորական ծառայության հանդեպ լուրջ վերաբերմունքը, բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, 18-20 տարեկան երիտասարդների սխրանքներն առաջնագծում վկայում են այն մասին, որ գտնվում ենք ճիշտ ուղու վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Զորակոչի կազմակերպման ոլորտում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար Զինապարտության մասին օրենքի բարեփոխմանն ուղղված քայլեր են կատարվում: Մասնավորապես, պաշտպանության նախարարության կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որը մոտ ժամանակներս կներկայացվի ԱԺ քննարկմանը: Այն նախատեսում է նոր մոտեցումներ, որոնք ուղղված են լինելու զորակոչի արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորի խոսքով` լսումների միջոցով ցանկանում են վեր հանել զորակոչի նախապատրաստման ու կազմակերպման ընթացքում ի հայտ եկող խնդիրները, լսել առաջարկություններ ու փորձել դրանք լուծել:

Կորյուն Նահապետյանը կարևորեց դպրոցում «Նախնական զիվորական պատարստություն» առարկայի դասավարման արդյունավետության բարձրացումը, բացի այդ` նա խոսեց զորակոչի անցկացման թափանցիկության, այն վերահսկելի դարձնելուն ուղղված քայլերի մասին, որոնց շնորհիվ հասարակության շրջանում մեծացել է վստահության մակարդակն այդ գործընթացի նկատմամբ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին ընթանում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում