Հայտնի են հրաձգության մեծահասակների բաց առաջնության հաղթողները

Հայտնի են հրաձգության մեծահասակների բաց առաջնության հաղթողները

Կայացել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգության մեծահասակների բաց առաջնությունը, որին մասնակցում էր 63 մարզիկ` Երևանից, Գյումրիից և Վանաձորից: 

Օդամղիչ հրացան վարժությունում տղաների պայքարում հաղթեց Հրաչիկ Բաբայանը: Նրան հաջորդեցին Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Նույն վարժության աղջիկների պայքարւմ ձևավորվեց հետևյալ եռյակը՝ Սվետլանա Տիգրանյան, Մարիամ Միքայելյան, Սուսաննա Հովհաննիսյան:

Օդամղիչ ատրճանակ վարժության տղաների չեմպիոն դարձավ Զավեն Իգիթյանը: Իսկ աղջիկների շարքում լավագույնը Էլմիրա Կարապետյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք տղաների վարժությանում լավագույն արդյունք գրանցեց Ռազմիկ Մինասյանը, իսկ աղջիկներից՝ Լիլիթ Մկրտչյանը:

Մրցաշարի արդյունքներից և ամբողջ տարվա ընթացքում ցույց տված արդյունքներից ելնելով՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հրապարակել է 2016թ. հունվարին Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի մասնակիցների անունները՝ Հրացան. Հրաչիկ Բաբայան, Սուրեն Բերյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Մարիամ Միքայելյան: Ատրճանակ. Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, Էլմիրա Կարապետյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում