Սերխիո Ռամոսը բաց կթողնի առնվազն 8 հանդիպում
23/11/2015 17:56

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ուսի վնասվածքից ապաքինվելու համար բաց կթողնի մի քանի շաբաթ:
«Marca»-ն հաղորդում է, որ իսպանացի պաշտպանն իր թիմին չի օգնի առաջիկա 3-4 շաբաթների ընթացքում: Հնարավոր է նաև, որ մինչև այս տարվա ավարտը Ռամոսը խաղադաշտ չվերադառնա: Պարբերականը գրում է, որ Ռամոսը չի ցանկանում ենթարկվել վիրահատության և նախընտրում է ապաքինման կուրս անցնել:
Ֆուտբոլիստն ուսի վնասվածք ունի սեպտեմբերից, 6 հանդիպման նա մասնակցել է ցավազրկողներ ընդունելու շնորհիվ, ինչը, սակայն, ավելի է խորացրել նրա առողջական վիճակը:
Այսպիսով, լավագույն դեպքում Սերխիո Ռամոսը բաց կթողնի 8 հանդիպում` 4 խաղ Իսպանիայի առաջնությունում, 2` Չեմպիոնների լիգայում և 2` Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում