Նադալ. Խնդիրներն անցյալում են

Նադալ. Խնդիրներն անցյալում են

ATP վարկանիշային աղյուսակի հինգերորդ համար Ռաֆայել Նադալը մրցարջանի վերաբերյալ իր ամփոփիչ մեկնաբանությունն է տվել:

-Կարծում եմ` սա իմ կարիերայի վատագույն մրցաշրջանն էր: Տարօրինակ զգացողություն է, բայց ես նախկինում երբեք ինձ թույլ չէի տալիս նման բաներ մտածել, չէի դադարում ոգևորությամբ կատարել աշխատանքս` ընդունելով վատ պահերը, կորտ վերադառնալով նոր էներգիայով:

Այս մրցաշրջանում Նովակ Ջոկովիչը ֆանտաստիկ մակարդակ ցույց տվեց, բայց ես նրա մասին չէի մտածում անգամ նրա հետ խաղերում, քանի որ Նովակի մակարդակով չէի խաղում: Վերջին 1-2 ամիսների ընթացքում, կարծես, վերադարձել եմ լավագույնների շարք` չնայած Նովակի մակարդակով կարող եմ խաղալ ընդամենը մի քանի գեյմ: Սա միայն մոտիվացում է ինձ, ցանկանում եմ մնալ լավագույն թենիսիստների հնգյակում կամ քառյակում. դա իմ նպատակն է:

Ես հինգրերորդ համարն եմ, չեմ նահանջել 100-րդ հորիզոնական, ինչը նշանակում է` ոչ մի դրամա էլ տեղի չի ունեցել: Խնդիրներ եմ ունեցել, չեմ կառարավել էմոցիաներս, որոնք թույլ չեն տվել խաղալ այնպես, ինչպես ցանկանում եմ, բայց այդ ամենն արդեն անցյալում է: Վերջապես կարող եմ աշխատել այնպես, ինչպես ցանկանում եմ և ինչպես պետք է իմ խաղի համար: Այնպես որ` առաջիկա մրցաշրջանին լավատեսությամբ եմ սպասում,-ասել է Նադալը «Сadena COPE»-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում