Վենգեր. Ասացի, որ պետք է դոպինգն ավելի լավ վերահսկվի, և մեզ մոտ ՈւԵՖԱ-ի հակադոպինգային կենտրոնից տասը մարդ եկավ

Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է ՈւԵՖԱ-ին, որ վերջինս որևէ կերպ չի պատժել Զագրեբի «Դինամոյին» այն բանի համար, որ թիմի կիսապաշտպան Արիյան Ադեմին դոպինգ-թեստը չի անցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ անգլիական ակումբի դեմ հանդիպումից հետո (2:1)։
Համաձայն ՈւԵՖԱ-ի կանոնադրության, միավորների հանման կամ ակումբի որակազրկման համար անհրաժեշտ է, որ երկու կամ ավելի ֆուտբոլիստներ դոպինգային ստուգումը ձախողեն, այդ պատճառով էլ հանդիպման արդյունքը չի վերանայվելու։
-Դա տարօրինակ կանոն է։ ՈւԵՖԱ-ն այն ընդունում է, սակայն անձամբ ես համաձայն չեմ դրա հետ։ Դուք չեք կարող ասել՝ «Լա´վ, նրանք ֆուտբոլիստ ունեն, ով դոպինգ է օգտագործել, բայց արդյունքն ուժի մեջ է մնում»։ Դա նշանակում է, որ դուք ընդունում եք դոպինգ օգտագործելու փաստը։ Սակայն այդ է կանոնը, և մենք ստիպված ենք այն ընդունել։ Մենք պետք է մեզ և մեր ելույթներին նայենք։
Չգիտեմ՝ ինչ-որ մեկն աջակցո՞ւմ է ինձ արդյոք, սակայն ես նման հայտարարություն արեցի, և արդյունքում ուրբաթ օրը ՈւԵՖԱ-ի հակադոպինգային ծառայությունը մեզ մոտ էր։ Մեզ մոտ տասը մարդ էր եկել։ Ավելի վաղ ես ասել էի, որ կցանականայի՝ դոպինգ-վերահսկողությունն ավելի լավ լիներ, և մենք ակնթարթորեն բախվեցինք դրան։
Մենք դեմ ոչինչ չունենք, բայց ես չեմ հիշում, որ մեր նկատմամբ նախկինում վերահսկողություն իրականացված լիներ։ Ես կոչ արեցի համբերատար անցնել ստուգումը։ Դա մեծ խնդիր է,-ասել է Վենգերը։
Հիշեցնենք, որ Ադեմին դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում