Ռիվալդոն հոսպիտալացվել է հետվիրահատական բարդությունների պատճառով

Ռիվալդոն հոսպիտալացվել է հետվիրահատական բարդությունների պատճառով

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն հոսպիտալացվել է ծնկի երկու վիրահատություններից հետո առաջացած բորբոքային բարդությունների պատճառով։ Այդ մասին ֆուտբոլիստն ինքն է հայտարարել իր «Instagram»-ի միջոցով։

43-ամյա հարձակվողը օրերս ծնկի մենիսկի և աճառի երկու վիրահատության է ենթարկվել։

«Երկու վիրահատական միջամտություններից հետո ես աջ ծնկի բորբոքում եմ ստացել։ Հիմա ներերակային ներարկումներ եմ ստանալու։ Պետք է մի քանի օր անցկացնեմ հիվանդանոցում։ Վստահ եմ՝ Աստված կօգնի ինձ, և ամեն ինչ լավ կլինի»,-գրել է Ռիվալդոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում