Թուրքիան երկար կզղջա ռուսական Սու-24-ը խոցելու համար. Քադիրով

Թուրքիան երկար կզղջա ռուսական Սու-24-ը խոցելու համար. Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնում է, որ Թուրքիան դեռ երկար կզղջա, որ խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը:

«Ես բացարձակ չեմ կասկածում, որ Թուրքիան շատ երկար կզղջա կատարածի համար: Այդպես չեն վարվում նրանք, ովքեր ամեն հնարավորության դեպքում խոսում են բարեկամության և համագործակցության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում