«Մալմյոյի» մարզիչ. «Ռեալի» դեմ խաղի ժամանակ ֆուտբոլիստներից շատերը մտածում էին Ռոնալդուի մարզաշապիկն ստանալու մասին

«Մալմյոյի» մարզիչ. «Ռեալի» դեմ խաղի ժամանակ ֆուտբոլիստներից շատերը մտածում էին Ռոնալդուի մարզաշապիկն ստանալու մասին

«Մալմյոյի» գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին։

-«Ռեալի» դեմ խաղում «Մալմյոյի» խաղացողների մի մասը, հնարավոր է, ավելի շատ մտածում էին այն մասին, թե ինչպես մարզաշապիկներով փոխանակվեն Ռոնալդուի կամ նրա թիմակիցների հետ… Որոշ ֆուտբոլիստների համար դա չափազանց մեծ իրադարձություն էր։ Մենք, կարծում եմ, դաս ստացանք։

Մենք ցանկանում ենք հաղթանակ տանել։ Ծանր կլինի «ՊՍԺ»-ի նման թիմի դեմ խաղում վերահսկել գնդակը, բայց պետք է հարձակվենք ու արագ ֆուտբոլ խաղանք այն պահերին, երբ ստացվի գնդակը խլել։ «Մալմյոն» լավն է նման խաղում։ Հույս ունեմ՝ դաշտն ու ձյունը մի փոքր կդժվարացնեն «ՊՍԺ»-ի գործը։

Զլատանն աստղերից մեկն է։ Եթե խոսենք նրա մասին, ապա պետք է հիշենք նաև Կավանիին, դի Մարիային, Մոտային… Բայց Զլատանն, իհարկե, լավն է։ Նա ֆանտաստիկ ֆիզիկական տվյալներ ունի, հիանալի է վարվում գնդակի հետ և ունակ է հրաշալի հարվածներ կատարելու։ Նա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստ է,-ասել է նորվեգացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում