Լավրով. ՌԴ չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ

Նմանատիպ
Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք պատրաստվում Թուրքիայի հետ պատերազմել, թուրք ժողովրդի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել: Հարցեր առաջանում են միայն թուրքական կառավարության շուրջ» ասել է Լավրովը:
Ինչպես տեղեկացնումը է ТАСС գործակալությունը, Թուրքական օդային ուժերի հարձակումը ռուսական Су-24 – ի վրա, Լավրովը որակել է որպես ծրագրավորված սադրանքի: «Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այն դիտավորյալ է եղել, այն շատ նման է ծրագրավորված սադրանքի» ,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ:
Միևնույն ժամանակ, ՌԴ արտաքին քաղաքականության ղեկավարը տեղեկացրել է, որ Թուրքիան ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Թուրք նախարարը (ԱԳՆ) վսահեցնում է՝ բարեկամական հարաբերությունների պահպանման ձգտման մասին, կրկին և կրկին անգամ ասելով, որ դա Թուրքիայի իրավունքն է՝ հարվածել օդային սահմանները հատող ցանկացածին» ,- ասել է Լավրովը:
Ինչպես նաև, ՌԴ ԱԳՆ խոսել է այն բանի մասին, որ Թուրքիայի տարածքի օգտագործումը ահաբեկիչների պատրաստման համար, ոչ մեկին գաղտնիք չէ:
Լավրովը ՆԱՏՕ –ի կողմից երեկ ռուսական Су-24-ի կործանման հարցով կատարված հայտարարությունը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Երեկ, ՆԱՏՕ-ի անցկացրած նիստի ժամանակ, ավելի ճիշտ նիստի արդյունքների, հնչեցին տարօրինակ գնահատականներ, որոնք չէին ներառում որևէ ցավակցություն կամ զղջողականություն, և ասես թե, նպատակ ունեին թաքցնել այն, ինչ կատարեցին թուրքական օդային ուժերը: Նման արձագանք և հնչվեց ԵՄ-ի կողմից» ,- ասել է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում