Ֆուտբոլային մարդասպանները (ծաղրանկար)

Ֆուտբոլային մարդասպանները (ծաղրանկար)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» 4:0 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում 6:1 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ: Կատալոնական թիմի կազմում կրկին փայլեց հարձակման եռյակը` Մեսսին, Սուարեսը և Նեյմարը:

ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում տպավորիչ հաղթանակ տոնեց նաև Մյունխենի «Բավարիան»` 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Օլիմպիակոսի» դարպասը: Մյունխենյան թիմի կազմում աչքի ընկան նաև Թոմաս Մյուլլերն ու Ռոբերտ Լևանդովսկին:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին ֆուտբոլային մարդասպաններին ներկայացրել է իր հերթական աշխատանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում