Սու-24-ի հետ կապված միջադեպը հարկադրում է ընդունել անվտանգության նոր կանոններ. Ստոլտենբերգ

Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում Է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը մատնանշում Է «մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունն՝ ապագայում նման միջադեպերը բացառելու համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի ղեկավարի հոդվածը:
«Մենք չպետք Է լուսնոտի նման գնանք չկանխամտածված Էսկալացման ուղղությամբ»,- գրել Է Ստոլտենբերգը հոդվածում, որը նոյեմբերի 26-ին հրապարակվել Է Եվրոպայի մի շարք հրատարակություններում:
Ստոլտենբերգը նշել Է, որ միջադեպը պահանջում Է «զսպվածություն եւ դիվանագիտություն» եւ մատնանշում Է երկար տարիներ գործող համաձայնագրերի նորացում, որոնք նպատակամղված լինեն Եվրոպայում ռազմական ակտիվության առավելագույն թափանցիկության եւ կանխատեսելիության ապահովմանը:
Բացի դրանից, ինչպես նշել Է գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է այդ համաձայնագրերից մի քանիսից հեռանալու կամ սողանցքեր օգտագործելու մեջ: «Իրականությունն այն Է, որ եվրոպական անվտանգության կանոնների ժողովածուն հնացել Է»,- ասել Է Ստոլտենբերգը: Նա հավելել Է, որ «դա նոր սառը պատերազմ չԷ», բայց «ազդանշան Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում