«Ժառանգություն»-ն իր ձայներով խորհրդարանական համակարգի դեպքում կարող էր դառնալ ԱԺ-ի երկորդ քաղաքական ուժը.Նիկոյանը Մարտիրոսյանին

«Ժառանգություն»-ն իր ձայներով խորհրդարանական համակարգի դեպքում կարող էր դառնալ ԱԺ-ի երկորդ քաղաքական ուժը.Նիկոյանը Մարտիրոսյանին

Սահմանադրական փոփոխություններին պետք է նայել պետականաշինության տեսակետից: Այսօր «Մեդիա կենտրոնում»  հրավիրված քննարկմանը հորդորեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` պնդելով, որ գործող Սահմանադրությունն իր մեջ պարունակում է իշխանության գերկենտրոնացման և քաոսային իրավիճակի դստեղծման ռիսկեր: 

«Եթե ավելի ուշադիր լինեք, այն օրերին, երբ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրում, բոլոր լրագրողներն այնտեղ են, որովհետև բոլոր որոշումները, որոնք վերաբերում են մեր պետությանը, ընդունվում են այնտեղ: Ըստ էության, մենք ընդունում ենք, որ այստեղ կուսակցապետության, իշխանության գերկենտրոնացման տարրեր կան, ինչի արդյունքում շատ հարցեր լուծվում են մեկ կուսակցության կողմից: Այս դեպքում կարող է չգործել հակակշիռների մեխանիզմը: Այս դեպքում մենք ըմբռնումով ենք մոտենում այն քննադատություններին, թե մեզ մոտ իշխանության գերկենտրոնացում է»,– շեշտեց Նիկոյանը` հավելելով, որ գրեթե ողջ քաղաքական դաշտն իր նախընտրական ծրագրերում կարևորել էր խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը, ինչին իշխանություններն ընդառաջ են գնացել և նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները: 

Քննարկմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդեց, որ առաջարկվող փոփոխությունները հետքայլ են, քանի որ դրանցով անցում է կատարվում ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգին, այլ միակուսակցական կառավարմանը: 

ՀՀԿ ներկայացուցիչը բացառեց`  առաջարկվող փոփոխություններով ստեղծվում են ներքին ժողովրդավարության մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալու միակուսակցականություն: 

«Ընտրությունների առաջին փուլից հետո ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժը կարող է մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել և ձևավորել կառավարություն, որի դեպքում ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի: Միևնույն ժամանակ, ընտրություններում  երկրորդ տեղում գտնվող  քաղաքական ուժը կարող է բանակցել մյուս քաղաքական ուժերի հետ, ստեղծել կոալիցա և ձևավորել կառավարություն: Եթե այն ժամանակ մեզ մոտ լիներ ոչ թե կիսանախագահական, այլ խորհրդարանական կառավարման համակարգ, «Ժառանգություն»-ն իր ստացած զգալի ձայներով կարող էր դառնալ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը, բայց ոչինչ չստացավ»,-ասաց նա: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում