Ավստրալիայում ահաբեկչական սպառնալիքի նոր սանդղակ Է սահմանվել

Ավստրալիայում ահաբեկչական սպառնալիքի նոր սանդղակ Է սահմանվել

Ավստրալիայի իշխանությունները նոյեմբերի 26-ին ահաբեկչական սպառնալիքի նախազգուշացումների նոր համազգային սանդղակ են սահմանել: Այն բաժանվում Է հինգ մակարդակի. «ահաբեկչական գործողություններ չեն սպասվում», դրանք «հնարավոր են», «հավանական են», «սպասվում են», «անխուսափելի են»: Յուրաքանչյուր մակարդակի համապատասխանում Է իր գույնը՝ կանաչ, կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է երկրի գլխավոր դատախազի տեղակալ Մայքլ Քինանը, որը հակաահաբեկչության հարցերով կառավարության ղեկավարի օգնականն Է, նախազգուշացումների նոր համակարգը կգործի հատուկ ծառայությունների տեղեկատվության հիման վրա, թույլ կտա ավելի ստույգ գնահատել ընթացիկ իրավիճակը եւ հասարակայնությանն իրազեկել նախազգուշական միջոցների անհրաժեշտության մասին:

«Ներկայում սահմանված Է ահաբեկչական սպառնալիքի երրորդ («դեղին») մակարդակ, այսինքն՝ դրանք «հավանական են», ճշտել Է Քինանը:

Մինչ այսօր Ավստրալիայում գործում Էր ահաբեկչական սպառնալիքի՝ 2003 թվականին սահմանված քառամակարդակ սանդղակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում