Գյումրիում ռուս զինվորական բժիշկների մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացվում

Նմանատիպ
Գյումրիի զինվորական կայազորում առաջին անգամ անցկացվում են առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդության օջախի մեկուսացման եւ վերացման մարտավարական հատուկ վարժանքներ Հայաստանի ռուսական ռազմակայանի եւ «1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի» ինֆեկցիոն բաժանմունքի զինվորական բժիշկների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից, վարժանքները, որոնք կտեւեն երկու օր, տեղի են ունենում միավորման ավելի քան 100 զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի մասնակցությամբ՝ ՀՌՕ-ի «Պետական սանիտարա-համաճարակաբանական հսկողության 1002-րդ կենտրոնի» պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Գեորգի Գոնչարովի ղեկավարությամբ:
Վարժանքների խաղարկման ընթացքում զինվորական բժիշկները հակահամաճարակաբանական խիստ ռեժիմի պայմաններում կկատարելագործեն առանձնապես վտանգավոր վարակով հիվանդի տեղափոխման, հոսպիտալացման, անալիզների առքի եւ օգնություն ցուցաբերեզու գործողությունների ալգորիթմը:
Նաեւ վարժանքների մասնակիցները կծանոթանան փրկարար տեխնիկայի նոր միջոցներին, բժշկական ապարատներին, դեղորայքին, պաշտպանական հագուստին, բժշկական գույքի դասավորմանը, ախտահանման ապարատներին եւ միջոցներին, որոնք ստացվել են Գյումիրի զինվորական կայազորի բժշկական հիմնարկություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում