Sky Press. Իրաքը քննարկում է Իրանի զորքի աջակցության հարցը

Նմանատիպ
Իրաքի ղեկավարությունը քննարկում է Իրանի կողմից Իրաք զորք մտցնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Sky Press իրաքյան լրատվական գործակալությունը՝ խղում կատարելով իրաքյան քաղաքական շրջանակների իր աղբյուրին:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 8-ին Իրաքի ազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկը դիմել է պետության նախարարների խորհրդին, որպեսի Բաղդադը պաշտոնապես դիմի Իրանի ղեկավարությանը խնդրանքով, որ աջակցեն իրենց ԻՊ-ից Ռամադի քաղաքի ազատագրման և իրաքյան բանակի հետ համատեղ ջանքերի կիրառման համար:
Ինչպես տեղեկացնում է Sky Press, այս թեման, իրաքյան ազգային ղեկավարության կողմից, սկսել է քննարկվել այն բանից հետո, երբ Թուրքիան Իրաքի հյուսիսում զորք տեղակայեց: Ինչպես նաև, իրաքյան ղեկավարությունը համոզված է, որ իրանական զորքերի մուտքը Իրաք կկանխի Թուրքիայի ավելնորդ միջամտությունը իրենց երկրի ներքին գործերում:
Ավելի վաղ, Իրաքյան շիաթական ռազմականացված կազմակերպությունները, որոնք սերտ կապեր ունեն Իրանի հետ, սպառնում են Թուրքիային օգտագործել ուժ:
«Մենք կսկսենք անցկացնել գործողություններ թուրքերի՝ ինչպես նրանց զինվորականների, այնպես էլ նաև Իրաքում թուրքական շահերի դեմ» ,- հայտարարել է «Քաթիբ Հեզբոլահ» կազմակերպության ղեկավար Ջաֆար Խուսաինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում