Մերկելը կարեւորել է փախստականների հոսքի զգալի կրճատումը

Մերկելը կարեւորել է փախստականների հոսքի զգալի կրճատումը

ԳՖՀ-ի կառավարությունը մտադիր է զգալիորեն կրճատել Գերմանիա ժամանող փախստականների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

«Մենք գտել ենք այն քաղաքականությունը, որը համապատասխանում է իմ առաջարկներինե,- ասել է նա Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության՝ դեկտեմբերի 14-ին Կարլսռուեում բացվող համերկրային համագումարի նախօրյակին, որտեղ քննարկվելու է կառավարության միգրացիոն քաղաքականությունը: «Մենք հաշվի ենք առել մարդկանց անհանգստությունը… Մենք մտադիր ենք զգալիորեն կրճատել ժամանող փախստականների թիվըե,- նշել է Մերկելը:

Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ իր երկիրն առաջիկայում կարող է փախստականների ընդունումից հրաժարվել արդեն սահմանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում