Թուրքիան զորքերի տեղաշարժ է կատարել Իրաքում

Թուրքիան զորքերի տեղաշարժ է կատարել Իրաքում

Թուրքական զորքերի ավտոշարասյունը լքել է Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա քրդական «փեշմերգա» զինյալների ուսուցման ճամբարը և տեղակայվել է Իրաքի մեկ այլ շրջանում: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաընկերությունը:

Այն մասին, թե ավելի հստակ Իրաքի ո՞ր մասում են նրանք տեղակայվել, տեղեկաություններ առայժմ չկան: Ընդհանուր առմամբ ճամբարից դուրս են եկել 10 – 12 միավոր զինվորական մեքենաներ:

Հեռուստաընկերության հաղորդած վերջին տվյալների համաձայն, Թուրքիան Իրաքում տեղակայել է արդեն 25 տանկ, իսկ զինվորականների թիվը հասնում է 600-ի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքը կշարունակի ուսուցանել քրդական զինված ջոկատները և չեն պատրաստվում Իրաքի հյուսիսից դուրս բերել իրենց զորքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում