Եգիպտոսն A321-ում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ չի հայտնաբերել

Նմանատիպ
Եգիպտոսի՝ A321 ռուսական օդանավի աղետի հետաքննության հանձնաժողովը ինքնաթիռում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ առայժմ չի հայտնաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, ասված Է աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 14-ին հրապարակված նախնական զեկույցում:
«Հետաքննության հանձնաժողովն առայժմ ոչինչ չի հայտնաբերել, որը կվկայեր արտաքին անօրինական ներգործության կամ ահաբեկչական գործողության մասին: Հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը»,- նշվում Է հայտարարության տեքստում:
Կրեմլում, որտեղ կասկածի տակ չի դրվում ահաբեկչության փաստ, առայժմ չեն մեկնաբանում Եգիպտոսի իշխանությունների այս հայտարարությունը: Մասնավորապես` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե որևէ մեկնաբանություն չի կարող անել:
«Կարող եմ միայն հիշեցնել համապատասխան ծառայությունների մեր փորձագետների վերջնական եզրակացությունը, որը տեղի է ունեցել ահաբեկչական ակտ» ,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում