ՏՀՏ մասնագետները քննարկել են Պոլիտեխնիկի հենքի վրա Երևանի միջազգային տեխնոլոգիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը

Նմանատիպ
Տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտների մասնագետները հանգստյան օրերին քննարկել են տեխնոլոգիական կրթության և Հայաստանի ՏՏ առաջխաղացման հարցերը: Մասնավորապես, ֆորումի մասնակիցները քննարկել են Ինժեներական համալսարանական կրթության բաղադրիչները, ինչպես նաև ինժեներական մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, Պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա Երևանի միջազգային տեխնոլոգիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը, ՏՏ և հարակից մասնագիտություններով միջին մասնագիտական կրթությունը խթանելու և մասնակի (կարճաժամկետ) բակալավրիատի հիմնման անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթության որակի հիմնախնդիրները։
Ինչպես տեղեկացրին ԻՏՁՄ-ից, ՏՀՏ լիդերների հանդիպմանը բացի ՏՏ և կրթական ոլորտների ներկայացուցիչներից մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հարություն Հայրապետյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը։
Օրակարգում ներառված է եղել նաև հանրակրթական համակարգում ինժեներական կրթության ներդրման ծրագրերը, մասնավորապես դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրումը և 2016 թ. գործողությունների ծրագիրը:
Հայաստանի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման ծրագրի շրջանակներում՝ «ՎՕԼՕ» ընկերությունը հանդես է եկել հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի կիրառման հաջողության պատմությամբ, ներկայացրել է «Ի՞նչու Հայաստան» (whyArmenia.am) պլատֆորմը:
Ֆորումի ավարտին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ)անդամները ներկայացրել են Եթովպիայում Հայաստանի ՏՏ առաջխաղացման ծրագիրը և 2016թ. նախատեսվող գործողությունները:
ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007 թ-ից: ՏՀՏ լիդերների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանելո լորտային խնդիրները, մշակել լուծո ւմներ ապահովող ռազմավարություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում