Բլան. «Չելսին» դեռ ուժեղ թիմ է՝ հոյակապ մարզչով

Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչԼորան Բլանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր թիմին սպասվող դիմակայության մասին։ Փարիզցիների մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է։
-«ՊՍԺ»-ն արդեն երրորդ անգամ է հանդիպում «Չելսիին»։ Մենք լավ գիտենք այդ մրցակցին. դա առավելություն է, բայց նրանք էլ մեզ լավ գիտեն։ Սա կլինի երկու ուժեղ թիմերի գեղեցիկ դիմակայություն։
Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպումներին, թեև մինչև փետրվար դեռ բավական ժամանակ կա։ Մինչև «Չելսիի» դեմ խաղը դեռ շատ հանդիպումներ ենք ունենալու։
Հունվարը դժվար է լինելու։ Մրցումային օրացույցը շատ ծանր է։ Հույս ունեմ՝ «Չելսիի» դեմ խաղին բոլոր ֆուտբոլիստներն առողջ ու առաջադրանքները կատարելու պատրաստ մարզավիճակում կհասնեն։
Մենք զինված ենք. անցյալ մրցաշրջանը ցույց տվեց, որ «ՊՍԺ»-ն մրցունակ է։ «Չելսին» մնում է գերազանց թիմ հոյակապ մարզչով, թեև հիմա նրանք դժվարություններ ունեն,-ասել է ֆրանսիացի մասնագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում