Քերիի այցը Մոսկվա կազմակերպվում է ամերիկյան կողմի համառ խնդրանքով. ՌԴ ԱԳՆ

Քերիի այցը Մոսկվա կազմակերպվում է ամերիկյան կողմի համառ խնդրանքով. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ պետքարտուղարի այցը Մոսկվա կազմակերպվում է ամերիկյան կողմի խնդրանքով: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում զարմանք է հարուցել Վաշինգտոնի` ՌԴ-ին միջազգային հարթակում մեկուսացնելու  հայտարարությունը` որակելով այն անհեթեթ: 

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ պետքարտուղարը 7 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գալիս մեր երկիր, ընդ որում, ինչպես մայիսին, այցը կազմակերպվել է ամերիկյան կողմկի համառ խնդրանքով, նման պրոպագանդիստական քայլերն  ուղղակի ծիծաղելի են»-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: 

Հիշեցվում է, որ ՌԴ-ը բաց է կառուցողական համագործակցության համար, բայց այն հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքի պահպանման պայմաններում: 

ՌԴ արտաքին գերատեսչությունը հույս ունի, որ վաղը կայանալիք բանակցություններում կստանան ԱՄՆ պետքարտուղարի համապատասխան պարզաբանումը: 

«Մեր հերթին կփորձենք հետագայում ևս հասնել նրան, որ ԱՄՆ-ն փոխի իր քաղաքականությունը, որում կա ձգտում ահաբեկիչներին տեսակավորել` «լավեր» և «վատեր»»,-շեշտում են ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետության աջակցության խմբում կոնսենսուսի պահպանման եւ խմբի բոլոր անդամների՝ նիստերի մասնակցության ապահովման կարեւորությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում