Ռոնալդուն և Մեսսին քննադատության են արժանացել (ծաղրանկար)

Ռոնալդուն և Մեսսին քննադատության են արժանացել (ծաղրանկար)

Ժամանակակից ֆուտբոլի երկու ամենավառ աստղերը՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին արժանացել են քննադատությունների:

«Ռեալի» հարձակվողին քննադատում են ընթացիկ մրցաշրջանում անհաջող խաղի համար: Պորտուգալացու հասցեին հնչող քննադատություններն ավելացան Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից հետո. հիշեցնենք, որ «դեղին սուզանավը» նվազագույն հաշվով հաղթեց մադրիդյան թիմին:

«Բարսելոնայի» առաջատարին քննադատում են Արգենտինայի հավաքականում բավականաչափ նվիրումով հանդես չգալու համար: Մեսսին արդեն հայտարարել է, որ համամիտ չէ այդ քննադատությունների հետ:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական աշխատանքում ներկայացրել է քննադատվողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում