Բուսկետս. Չենք կարող մտածել «Ռեալի» պարտության մասին

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ իրենց չի հետաքրքրում Մադրիդի «Ռեալի» վերջին պարտությունը. կատալոնական թիմը կենտրոնացել է Աշխարհի ակումբային առաջնության առաջիկա մրցակցի՝ «Գուանչժոու Էվերգրանդի» հետ հանդիպման մասին:
-Այս պահին մեզ համար գոյություն ունի միայն «Գուանչժոու Էվերգրանդը»: «Բարսելոնան» եկել է, որպեսզի հաղթանակ տոնի առաջնությունում: Մենք չենք կարող մտածել «Դեպորտիվոյի» հետ հանդիպման կամ «Ռեալի» պարտության մասին:
Նախ պետք է հարմարվենք նոր պայմաններին, ապա հաղթենք չինական թիմին: Մենք գիտենք, թե ինչքան մեծ նշանակություն ունի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու հնարավորությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է լավագույնը լինել Եվրոպայում: Թիմը մարտական է տրամադրված և ցանկանում է տիտղոս նվաճել:
«Գուանչժոու Էվերգրանդի» հետ հանդիպումը բարդ է լինելու: Շատ բան չգիտենք մրցակցի մասին, բայց ծանոթ ենք մարզչին՝ Սկոլարիին և գիտենք, որ թիմում բրազիլացիներ կան,-Բուսկետսի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում