Հայ ձյուդոյիստները տարեվերջյան հավաք են անցկացնում

Հայ ձյուդոյիստները տարեվերջյան հավաք են անցկացնում

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մի քանի անդամներ ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր:

ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ ուսումնամարզական հավաքին սահմանափակ թվով մարզիկներ են մասնակցում: Հավաքին՝ բացի հավաքականի հիմնական անդամ Հովհաննես Դավթյանից, մասնակցում են այս տարվա ձյուդոյի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Շահեն Աբաղյանը և Վահագ Հովսեփյանը: Կանանց հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը չի մասնակցում հավաքին, քանի որ Գերմանիայում է և մարզվում է անհատական ծրագրով:

Ձյուդյիստների մարզական հավաքը կավարտվի դեկտեմբերի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում