Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար երեք պայման է առաջ քաշել

Նմանատիպ
Ռուսաստանի իշխանությունները «Սու-24»-ի պատահարից հետո Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման երեք պայման են առաջ քաշել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը՝ Cumhuriyet թերթին տված հարցազրույցում:
Կառլովը նշել է, որ առաջին պայմանը Թուրքիայի իշխանությունների կողմից ներողություն խնդրելն է՝ կապված նոյեմբերի 24-ին ռուսաստանյան «Սու-24» ռազմական ռմբակոծիչի ոչնչացման հետ: Երկրորդ պայմանը՝ գտնել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել նրանց: Երրորդ պայմանը՝ Թուրքիան պետք է հատուցի ողբերգության հետեւանքով Ռուսաստանին հասցված վնասը:
«Եթե մեր սպասումները չարդարանան, Թուրքիայի հետագա հայտարարությունները չեն կարողանա շտկել իրավիճակը»,- ասել է դեսպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում