Բրիտանացիները ԵՄ-ին անդամակցության հարցը կլուծեն մինչեւ 2017 թվականի վերջը. Քեմերոն

Նմանատիպ
Բրիտանացիները ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության ճակատագիրը կվճռեն մինչեւ 2017 թվականի վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ընտրողները ԵՄ-ից դուրս գալու կամ դրանում մնալու ընտրությունը կկատարեն մինչեւ 2017 թվականի վերջը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Քեմերոնը ԵՄ-ի իշխանություններին չորս պահանջ է առաջադրել հանրակցության բարեփոխման վերաբերյալ՝ Եվրամիությունը բազմաարժույթ միություն ճանաչելը, դրա մեջ մտնող երկրների մրցունակության բարձրացումը, ազգային խորհրդարանների լիազորությունների ընդլայնումը եւ միգրացիոն օրենսդրության խստացումը: Եթե Բրյուսելի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ապա, ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, ինքը չի բացառի ԵՄ-ից երկրի դուրս գալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում