Կլինցևիչ. Նոր իսլամական ռազմական միության ստեղծման նախաձեռնողները այն կարող են այլ նպատակներով օգտագործել

Կլինցևիչ. Նոր իսլամական ռազմական միության ստեղծման նախաձեռնողները այն կարող են այլ նպատակներով օգտագործել

Ռուաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը իր մտահոգությունն է հայտնել՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ ստեղծված 34 պետությունների նոր կոալիցիայի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, պատգամավորը ողջունում է ահաբեկչության դեմ պայքարող այդ նոր իսլամական ռազմական միությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարծում է, որ այս միության նախաձեռնող կողմերը կարող են այն օգտագործել այլ նպատակներով:

Կլինցևիչը իր մտահոջությունները բացատրել է նրանով, որ Սաուդյան Արաբիան, ստեղծելով իսլամական ռազմական միություն, հստակորեն չի նշում նրա նպատակները և խնդիրները: Ինչպես նաև, ահաբեկչության դեմ պայքարի համար, չեն հրավիրվում այպիսի տարածաշրջանային կարևոր պետություններ, ինչպիսիք են Իրանը և Իրաքը, որոնք ևս այսօր լուրջ մասնակցություն ունեն հակաահաբեկչական գործողություններում:

«Կցանկանաի հասկանալ, թե ինչպիսի՞ մեթոդներով և ո՞ր պետությունների տարածքներում են նրանք ցանկանում իրականացնել ահաբեկիչների դեմ պայքարը: Հարցեր են առաջանում նաև միության ընտրողականության շուրջ: Օրինակ, չեն հրավիրվել Իրաքը և Իրանը… ընդհանուր գաղափարը՝ «ահաբեկչության դեմ պայքարի» քիչ բան է բացատրում» ,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավորը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, Սաուդյան Արաբիան ստեղծել է ահաբեկչության դեմ պայքարի համար իսլամական նոր դաշինք, որի մեջ մտնում են 34 պետություններ: Կոալիցիայի մեջ մտնում են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, Հորդանանը, Պակիստանը, ԱՄԷ, Թունիսը, Քաթարը, Քուվեյթը, Եգիպտոսը, Լիվիան, Լիբանանը, Սոմալին, Նիգերիան և այլ մուսուլմանական երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում