Պենտագոնը Թուրքիային կոչ է անում ակտիվ գործել Սիրիայում նաև ցամաքային գործողություններում

Նմանատիպ
Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարթերը, Անկարա կատարվելիք իր այցի ժամանակ, մտադիր է դիմել Թուրքիայի ղեկավարությանը՝ ընդլայնելու ռազմական գործողությունները ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական Պետության» դեմ: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ինչպես նաև, ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարը, այդ ռազմական գործողությունների ընդլայնման մեջ, անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ցամաքային գործողությունների ակտիվացման գործընթացին:
«Մենք ցանկանում ենք, որ թուրքական ուժերը պատշաճ կերպով անդամակցեն օդային և ցամաքային գործողություններին» ,- հայտարարել է Քարթերը:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան անհրաժեշտ ջանքեր չի գործադրում «Իսլամական Պետության» դեմ պայքարում և պետք է ավելին անել թուրք – սիրիական սահմանների վերահսկողության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում