Գալուստ Սահակյանը չի հավատում ՀԱԿ-ի հաջողությանը ՍԴ դիմելու հարցում

Նմանատիպ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ ՀԱԿ-ը կկարողանա հավաքել բավարար քանակով պատգամավորների ստորագրություն՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրա քվեի դնելու որոշմանը Ազգային ժողովում կողմ է քվեարկել 104, դեմ՝ 12, ձեռնպահ՝ երեք պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:
«Ես նրանց հաջողություն եմ մաղթում, սակայն դա ոչ թե ինձանից, այլ իրենցից է կախված: Այսինքն, ՀԱԿ-ն Ազգային ժողովում այն կշիռը չունի, որ կարողանա այդ նախաձեռնույունը մինչև վերջ տանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
Նա հավելեց, որ տրամաբանական է համարում, որ ՀԱԿ-ը նման նախաձեռնություն է սկսել, քանի որ այդ կուսակցությունը խնդիր ունի ցույց տալ հանրությանը, որ ամենաարմատական ընդդիմությունն է:
ՀԱԿ-ը Ազգային ժողովում ստորագրահավաք է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում