Marca. «Ռեալում» սկսում են չվստահել Բենիտեսին. նրան կարող է փոխարինել Զիդանը

Marca. «Ռեալում» սկսում են չվստահել Բենիտեսին. նրան կարող է փոխարինել Զիդանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կորցնում է ակումբի ղեկավարության վստահությունը։

Նոյեմբերին «Բարսելոնայից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրապարակավ աջակցություն էր հայտնել մարզչին, սակայն Պրիմերայի հերթական տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարությունից ոչ ոք հանդես չեկավ ի պաշտպանություն նրան։

Հաղորդվում է, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստ կլիներ աչք փակել թիմի ոչ գրավիչ խաղաոճի և ֆուտբոլիստների ու մարզչի միջև առկա տարաձայնությունների վրա, եթե թիմը մշտապես հաղթանակներ տաներ, սակայն եթե արդյունք չլինի՝ որևէ աջակցություն էլ չի լինի, հաղորդում է «Marca»-ն։

Աղբյուրի տեղեկություններով, Բենիտեսը գիտի, որ կորցնում է ակումբի վստահությունը, իսկ իրավիճակը բարդացնում է այն, որ ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել նոր մարզչի հարցում. եթե 55-ամյա իսպանացի մասնագետը հեռացվի, ապա նրան կփոխարինի Զինեդին Զիդանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում