Կոռուպցիայի պատճառով բազմամիլիոն ներդրումներ ենք կորցնում. Արմեն Մարտիրոսյան
15/12/2015 19:23

Նմանատիպ
Հայաստանում ընտրությունները միայն մեկ նպատակով են կեղծվում՝ կոռուպցիայի և դրանց կազմակերպման գործում ներգրավվածները գտնվում են իշխանության ամենաբարձր օղակներում՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այսօր Ազատություն» հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքացիական հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ակնարկելով, որ ընտրակեղծարարության դեմ պայքարը կարելի է համարել կոռուպցիայի դեմ նաև:
«Կոռուպցիայի պատճառով բազմամիլիոն ներդրումներ ենք կորցնում: Իսկ կոռուպցիայի դեմ կարող ենք պայքարել միայն իշխանափոխության պարագայում: Մենք այլ ճանապարհ չունենք, քան միասնական ջանքերով իշխանափոխություն իրականացել ու երկրում անհապաղ վերականգնել սոցիալական արդարությունը»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում