Մասկերանո. Մեսսին, Սուարեսը և Նեյմարը հիացնում են իրենց համեստությամբ

Մասկերանո. Մեսսին, Սուարեսը և Նեյմարը հիացնում են իրենց համեստությամբ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից Խավիեր Մասկերանոն գովասանքով է խոսել թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի և Նեյմարի մասին:

-Մեսսի-Սուարես-Նեյմար. իմ տեսած լավագույն եռյակն է: Ցանկանում եմ ասել, որ մենք այլևս նման եռյակ չենք տեսնի, բայց ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ամենաուշագրավն այն է, որ այս եռյակից յուրաքանչյուրը լրացնում է մյուսին:

Նրանք ինձ հիացնում են իրենց համեստությամբ և պարզությամբ: Նրանք աշխատում են թիմի համար: Երբ թիմի գլխավոր աստղերն են այդպես խաղում, մյուսները հետևում են նրանց օրինակին,-Մասկերանոյի խոսքը մեջբերված է կատալոնական ակումբի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում