Տուխել. Կատակում էինք Մխիթարյանի վրիպման շուրջ (տեսանյութ)

Տուխել. Կատակում էինք Մխիթարյանի վրիպման շուրջ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Այնտրախտի» հետ խաղում (4:1) չիրացրած հնարավորությունների մասին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգն այդ խաղում մեկական գոլ են խփել, սակայն Հենրիխը նաև վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ Օբամեյանգը չի իրացրել 11-մետրանոց հարվածը:

-Մխիթարյանը մեկ գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Չիրացրած պահը չի ճնշի նրան: Մենք կատակում էինք այդ դրվագի շուրջ:

Օբամեյանգն անգամ չիրացրած պահերից հետո չի կորցնում վստահությունը, որ թիմը նոր հնարավորություններ է ստեղծելու: Թիմը նրա համար այդ առաջադրանքը հիանալի է կատարում, բայց այժմ նա հասկացել է, որ գոլեր խփելը հեշտ գործ չի. դա շատ կարևոր է: Ամեն դեպքում, Օբամեյանգն ունի իսկական հարձակվողի համար անհրաժեշտ բնավորություն,-Տուխելի խոսքը մեջբերված է «Ruhr Nachrichten»-ից:

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով այդ դրվագին, շնորհակալություն է հայտնել երկրպագուներից աջակցության և իր անունը բղավելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում