Իտալիայի գավաթ. «Ինտերը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Ինտերը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Ինտերը» շարունակում է պայքարն Իտալիայի գավաթի խաղարկությունում:

1/8 եզրափակիչ փուլում Ռոբերտո Մանչինիի թիմը 3:0 հաշով վստահ հաղթանակ տոնեց «Կալյարիի» նկատմամբ. մեկական գոլով աչքի ընկան Ռոդրիգո Պալասիոն, Մարսելո Բրոզովիչը և Իվան Պերիշիչը:

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար «Ինտերը» մրցելու է «Նապոլի»-«Վերոնա» զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» – «Կալյարի»՝ 3:0
Գոլերը՝ Պալասիո 24′, Բրոզովիչ 71′, Պերիշիչ 81′

Հետևեք մեզ նաև Telegram-ում