«Հրապարակ». Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են. պարգևավճարներն են հաշվում
16/12/2015 09:00

Նմանատիպ
«Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են։ Ավանդական տարեվերջյան պարգևավճարների փողերն են հաշվում՝ ում, ինչքան։ Այս տարի հաստատ չեն կրկնվելու նախորդ տարիների ճոխ զամբյուղները և 13–րդ աշխատավարձը։ Գերատեսչությունների ղեկավարները փորձելու են ընդամենը սիմվոլիկ գումարներով «չփչացնել» ենթակաների տոնը։ Ի դեպ, Աժ-ում, ըստ լուրերի, այս տարի ընդհանրապես պարգևավճարներ չեն լինելու, իսկ գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը՝ իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ նվիրելու սովորույթը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում