ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, կան տուժածներ

ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, կան տուժածներ

Southwest Airlines ավիաընկերության՝ Հյուսթոնից մեկնած ինքնաթիռը թռիչքավայրէջքային գոտուց դուրս է եկել Թենեսիի նահանգի Նեշվիլի օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WSMV հեռուստաալիքին:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի երեկոյան: Պատահարի վայր են ժամանել «շտապօգնության» երեք մեքենաներ: Հրշեջների տեղեկատվության համաձայն՝ երկու մարդ աննշան վնասվածքներ են ստացել: Եվս մեկ ուղեւոր գանգատվել է կրծավանդակի ցավերից:

Ինչպես նշում է FOX5 San Diego հեռուստաալիքը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ինքնաթիռի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ Southwest Airlines ընկերության օդանավերի հավաքակազմը բաղկացած է Boeing 737-երից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում