Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարարը
16/12/2015 11:23

Նմանատիպ
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում