Մխիթարյան. Շնորհակալ եմ «Բորուսսիայի» երկրպագուներին աջակցության համար (տեսանյութ)

Մխիթարյան. Շնորհակալ եմ «Բորուսսիայի» երկրպագուներին աջակցության համար (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր վրիպումը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Այնթրախտի» դեմ տնային խաղում, որն ավարտվել էր դորտմունդցիների հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը երկու-երեք մետր հեռավորությունից կատարած գլխի հարվածով չէր կարողացել գրավել մրցակցի դատարկ դարպասը։

-Ես այդ առումով ոչինչ չունեմ ասելու, պարզապես մեկնաբանություններ չեմ անի։ Բայց կցանկանայի շնորհակալություն հայտնել հարավային տրիբունայի երկրպագուներին, ովքեր վանկարկում էին իմ անունն ինձ աջակցելու համար։ Ես ինձ շատ լավ զգացի և կջանամ նրանց համար գոլ խփել,-ասել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում