Իլհամ Ալիևը կրկին դժվար ընտրության առջև է կանգնել

Իլհամ Ալիևը կրկին դժվար ընտրության առջև է կանգնել

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ներում շատ է բարձրացվում այն հարցը, թե Իլհամ Ալիևը ինչ որոշում կկայացնի, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված նոր իսլամական ռազմական միության, մասով:

Սաուդյան Արաբիայի կողմից ձևավորված իսլամական կոալիցիային անդամակցում են Ադրբեջանի այնպիսի ռազմավարական դաշնակիցներ, ինչպիսիք են Թուրքիան և Պակիստանը: Սաուդյան Արաբիան, որը Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական կապեր չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, նույնպես կարելի է համարել Ադրբեջանի ռազմավարական դաշնակից:

Արդյո՞ք կարող է այս պարագայում պաշտոնական Բաքուն մերժել Էր-Ռիադին: Դեռևս Ադրբեջանի ԱԳՆ տեղեկացրել է, որ իրենք քննարկում են Սաուդյան Արաբիայի կողմից անդամակցության հրավերի հարցը: Այդ կոալիցիային չեն անդամակցվել միայն երկու մուսուլմանական պետություններ՝ Իրանը և Իրաքը: Եթե Ադրբեջանը մերժի, ապա ստացվում է այնպես, որ ընտրում է շիաթական ճամբարի կողմը և պաշտպանում է Ռուսաստանի շահերը Սիրիայում: Կրեմլը բավականին անվսահություն ունի այս նոր իսլամական կոալիցիայի հանդեպ, որը ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի համար:

Սաուդյան Արաբիան հետաքրքրված է, որ Ադրբեջանը ևս մտնի իր կոալիցիայի մեջ: Թերևս այն պատճառով, որ կոալիցիան «սունիթական» չանվանեն: Բնականաբար, Ադրբեջանի անդամակցության դեպքում, Թեհրանը կարող է վերանայել իր հարաբերությունները Բաքվի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում