Եվրամիության գոյությունն սպառնալիքի տակ Է. Մարտին Շուլց

Նմանատիպ
Եվրամիության գոյությունն սպառնալիքի տակ Է, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տասը տարի անց այն կպահպանի իր ներկայիս տեսքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դեկտեմբերի 16-ին հայտարարել Է Պրահայի Novinky կայքին տված հարցազրույցում:
«Եվրամիությանը վտանգ Է սպառնում, եւ կասկած չկա, որ իրադրությունը ծայրահեղ տագնապալի Է,-ասել Է Շուլցը:-Ոչ ոք չի կարող ասել՝ ԵՄ-ն ներկայիս տեսքով գոյություն կունենա արդյոք տասը տարի անց»:
Շուլցի խոսքով՝ Եվրամիության քաղաքակիրթ նախագծի համար անհրաժեշտ Է պայքարել, քանզի դրա այլընտրանքը կարող Է դառնալ անկումը դեպի ազգայնականության, սահմանների ու արգելապատնեշների Եվրոպա:
Եվրախորհրդարանի նախագահն այն կարծիքին Է, թե «անհեթեթ կլինի հավատալ, որ առանձին վերցրած որեւԷ երկիր կարող Է հաղթահարել 21-րդ դարի այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են միգրացիան, ահաբեկչությունը, մարդավաճառությունը, կլիմայի փոփոխությունը եւ միջազգային հանցավորությունը»:
«Ընդ որում դա վերաբերում Է ինչպես մեծ, այնպես Էլ փոքր պետություններին»,- ընդգծել Է Մարտին Շուլցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում