Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդները

Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկի կոչմանը հավակնորդների ցանկը:

Թաեքվոնդո

Արման Երեմյան՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Սպորտային մարմնամարզություն

  • Հարություն Մերդինյան՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
  • Արթուր Դավթյան՝ աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում և նժույգթափում՝ բրոնզե մեդալ:
  • Արթուր Թովմասյան՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա և Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող:

Սամբո

  • Տիգրան Կիրակոսյան՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
  • Մաքսիմ Մանուկյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտ

  • Սմբատ Մարգարյան՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
  • Տիգրան Մարտիրոսյան՝ Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում:
  • Անդրանիկ Կարապետյան՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

  • Արթուր Ալեքսանյան՝ աշխարհի չեմպիոն:
  • Միհրան Հարությունյան՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:

Բռնցքամարտ. Արամ Ավագյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Շախմատ. Լևոն Արոնյան

Ֆուտբոլ. Հենրիխ Մխիթարյան

Թիմեր. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական՝ Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ և աշխարհի առաջնության երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցանակը ստացել է Արթուր Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում