Ագուերոն ապաքինվել է և վերսկսել մարզումները

Ագուերոն ապաքինվել է և վերսկսել մարզումները

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերսկսել է մարզումները։

Արգենտինացի ֆուտբոլիստը դաշտ դուրս չի եկել նոյեմբերի վերջից կրունկի վնասվածքի պատճառով։ Հանգստյան օրերին 27-ամյա ֆուտբոլիստը սահմանափակմամբ է աշխատել, սակայն այս շաբաթ վերադարձել է լիարժեք մարզումներին ընդհանուր խմբում։

Այսպիսով, Ագուերոն կարող է հաջորդ երկուշաբթի մասնակցել «Արսենալի» դեմ հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում